medroom.am

Զարկերակային գերճնշում (հիպերտենզիա)

Ինչ է զարկերակային ճնշումը ?

Զարկերակային ճնշումը աորտայում ձևավորվող ճնշումն է սրտի կծկման (սիստոլիկ) և թուլացման (դիաստոլիկ) ընթացքում: 

Նորմալ զարկերակային ճնշման ցուցանիշներն են՝ սիստոլիկ զարկերակային ճնշում - մինչև 120մմ. ս.ս., դիաստոլիկ զարկերակային ճնշում մինչև 80 մմ. ս.ս.:

Ինչպես կարելի է կանխել զարկերակային գերճնշման առաջացումը ?

Զարկերակային ճնշման բարձրացման վաղ փուլերում, երբ ճնշման բարձրացումները դեռևս կայուն բնույթ չեն կրում, կենսակերպի փոփոխությամբ կարելի է կանխել ճնշման հնարավոր բարձրացումները՝

- Ավելորդ քաշի նվազեցում

- Ֆիզիկական ակտիվություն (օրական 30 րոպե քայլք)

- Աղի սահմանափակում

- Ալկոհոլի սահմանափակում

Որոնք են զարկերակային ճնշման բարձրացման վտանգի գործոնները ?

- Անոթների պատերի տարիքային փոփոխությունը՝ էլաստիկության նվազեցման հետևանքով:

- Ճարպակալումը, որի ժամանակ տեղի է ունենում ճնշման կարգավորման ընկալիչների (բարոռեցեպտորների) զգայունության փոփոխություն:

- Ծխախոտի օգտագործումը, որը նույնպես ազդում է ճնշման ընկալիչների զգայունության վրա:

- Քնի ապնոե (խռմփոց) ունենալու դեպքում:

- Նստակյաց ապրելակերպը

- Որոշ դեղամիջոցների օգտագործումը (հակաբորբոքային, ցավազրկող դեղեր, հակաբեղմնավորիչներ և այլ հորմոնալ ծագման դեղեր, հակադեպրեսանտներ, քթի կաթիլներ, ամֆետամին, կոկային ...)

Վաղ տարիքում սկսվող, արտահայտված բարձրացումներով և դեղորայքային բուժման նկատմամբ կայուն գերճնշման հատուկ տեսակներն են երիկամների, մակերիկամների, վահանաձև գեղձի ախտաբանությունները, աորտայի հատվածային նեղացում (կոարկտացիա) և այլն: 

 

Զարկերակային ճնշում
3981 դիտում
410