medroom.am
Վարիկոցելեի վիրահատական ցուցումներն են՝
- Սերմի որակի վատացում
- Ամորձու չափերի փոքրացում 20% - ից ավել
- Ցավ փոշտի շրջանում, որը քիչ է հանդիպում
Վարիկոցելեի ի՞նչ վիրահատական եղանակներ կան:
- Անտեգրադ սկլերոթերապիա
- Ռետրոգրադ սկլերոթերապիա
- Ռետրոգրադ էմբոլիզացիա
- Հատում աճուկային մակարդակում - Իվանիսևիչի վիրահատություն
- Բարձր հատում
- Միկրովիրաբուժություն
- Լապարոսկոպիկ հատում
Ի՞նչ հնարավոր խնդիրներ կարող են առաջանալ վարիկոցելեի վիրահատության արդյունքում:
- Փոշտի այտուցվածություն
- Հեմատոմա (արյան կուտակում)
- Հիդրոցելե (հեղուկի կուտակում փոշտում)
- Ինֆեկցիոն բորբոքում
Սակայն վերոնշյալ խնդիրները հանդիպում են հազվադեպ:
Ե՞րբ է կարելի լոգանք ընդունել վարիկոցելեի վիրահատությունից հետո:
24 ժամ անց կարելի է, սակայն վիրահատական վերքի շրջանում լվացումները-շփումները պետք է կատարել ոչ ինտենսիվ կերպով:
Վարիկոցելեի վիրահատությունից որքա՞ն ժամանակ անց կարելի է ունենալ սեռական հարաբերություն:
Վիրահատությունից մեկ շաբաթ անց:
Վարիկոցելեի վիրահատությունից հետո ե՞րբ է պետք կրկնակի ստուգել սերմի որակը (սպերմոգրամմա):
Քանի որ սպերմատոզոիդի զարգացման շրջանը տևում է 74 օր, ապա վարիկոցելեի վիրահատության արդյունավետությունը գնահատելու համար ավելի վաղ ժամկետներում սերմի որակի ստուգումը անիմաստ է:
Վարիկոցելեի առաջացման պատճառների, զարգացման մեխանիզմների և աստիճանների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածում: