medroom.am
Շագանակագեղձի քաղցկեղը տարածված հիվանդություն է և գրավում է տղամարկանց քաղցկեղային հիվանդացության երկրորդ տեղը: Կախված տարածաշրջանից, էթնիկ – ռասսայական պատկանելիությունից շագանակագեղձի քաղցկեղի տարածվածությունը տարբեր է:
Որոնք են շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգի գործոնները ?
Ընտանեկան դեպքերը եվ ժառանգական գործոնը բազմապատկում են շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Հայտնաբերվել են նաև գեներ, որոնց առկայության դեպքում նույնպես ավելանում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Արտաքին միջավայրի ազդեցությունը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության վրա - Օրինակ ճապոնացիների մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը ցածր է արևմտյան տարածաշրջանի համեմատ, սակայն եթե ճապոնացիները տեղափոխվում են ապրելու Կալիֆորնիա, ապա շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը մոտենում է ԱՄՆ – ում բնակվող տղամարդկանց մոտ վտանգի ցուցանիշներին:
Մետաբոլիկ համախտանիշի դերը շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ժամանակ – այս համախտանիշի բաղադրիչներ զարկերակային գերճնշման և որովայնի շրջագիծի 102սմ – ից ավելի դեպքում շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը ավելի մեծ է: Սակայն, եթե մետաբոլիկ համախտանիշի բաղադրիչները 3 կամ ավելի են, ապա վտանգը նվազում է:
Ճարպակալման ազդեցությունը շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վրա – այս դեպքում ցածր ագրեսիվության շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազ է, սակայն բարձր է բարձր ագրեսիվության շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման դիետիկ գործոններ
Ալկոհոլի չարաշահումը - ավելացնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը:
Սուրճի օգտագործումը – կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Լոլիկի օգտագործումը (բաղադրության մեջ առկա է լիկոպեն նյութը) – նախկինում համարվում էր, որ կանխում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը, սակայն վերջին լայնածավալ հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ որևէ ազդեցություն չունի:
Կաթնամթերք, մսամթերք, ճարպային սնունդ – չեն ազդում շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վրա:
Սոյայի (բաղադրության մեջ կան ֆիտոէստրոգեններ) օգտագործումը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանքը:
Վիտամին D – նորմայից ավելի ցածր կամ բարձր մակարդակները համարվում են շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգի գործոններ:
Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման այլ վտանգի գործոններ:
Տեստոստերոնի ընդունումը – ցածր տեստոստերոնի մակարդակ ունեցող տղամարդկանց մոտ չի ազդում շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վրա:
Աղիների բորբոքային հիվանդությունները – ավելացնում են շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Ճաղատանալը – ավելացնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Գոնորեան – նույնպես ավելացնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Գիշերային աշխատանքը – ավելացնում է հավանականությունը:
Ծխելը – ավելացնում է հավանականությունը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթները (արևի տակ գտնվելը) – նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Սեռական ակտիվությունը – ավելի հաճախ (ամիսը 21 անգամ և ավել) սեռական կյանքով ապրող տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը 20% - ով պակաս է ավելի քիչ (ամիսը 4 – 7 անգամ) հարաբերություն ունեցող տղամարդկանց համեմատ:
Այսպիսով ամփոփելով բոլոր հնարավոր վտանգի գործոնները կարելի է եզրակացնել, որ առողջ ապրելակերպը նշանակալիորեն նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: