medroom.am

Ճարպակալում

Ի՞նչ է ճարպակալումը

Ճարպակալումը ճարպային փոխանակության խանգարում է,որը բնութագրվում է ճարպային հյուսվածքում ճարպերի ավելցուկային կուտակմամբ։

Ներկայումս  հանդիսանում է,որպես քրոնիկական նյութափոխանակային խանգարում,որը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում։

Ճարպակալումը, լինելով <<մետաբոլիկ համախտանիշի>> թողարկիչ,խիստ մեծացնում էայդ համախտանիշի մյուս բաղադրիչների՝ ՇԴտիպ2-ի, էսենցիալ հիպերտենզիայի, սրտի իշեմիկ հիվանդության, աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը։ 

Ըստ ծագման ճարպակալումը լինում է՝

- Առաջնային ճարպակալում,որի հիմքում դեր ունեն ինչպես գենետիկ,այնպես էլ միջավայրի գործոնները։

- Երկրորդային կամ սիմպտոմատիկ ճարպակալում, որը կարող է լինել տարբեր էնդոկրին պաթոլոգիաների՝ հիպերկորտիզոլիզմ, հիպերինսուլինիզմ, հիպոգոնադիզմ, հիպոթիրոզ, գլխուղեղի ուռուցքների, արյան շրջանառության խանգարումների ժամանակ, երբ խանգարվում է լիպոլիզի և լիպոգենեզի հարաբերությունները:  

Ճարպակալմանը նախատրամադրող գործոններն են՝

- Ցածր ֆիզիկական ակտիվություն

- Ժառանգականությունը

- Սննդային վարքի խանգարումները

- Հակվածությունը՝ սթրեսների

- Անքնությունը

- Էնդոկրին հիվանդությունները՝ հիպոթիրեոզ, հիպերինսուլինեմիա, հիպոգոնադիզմ 

Ճարպակալման աստիճանները ըստ աստիճանի՝

·         ՄԶԻ=I0 30-34,9մ2

·         ՄԶԻ=II035-39,9կգ/մ2

·         ՄԶԻ=III0 =40-44,9կգ/մ2

·         ՄԶԻ=>45կգ/մ2

ՄԶԻ=ԿԳ/Մ2

Ճարպակալման բուժման սկզբունքներն են՝

1 - Դիետոթերապիան

·       Բալանսավորված սննդակարգ

·       սննդում հեշտ յուրացվող մթերքների բացառում

·       Սննդի ընդհանուր կալորիականության նվազեցում

2 - Ֆիզիկական ակտիվություն

3 - Դեղորայքային բուժում

4 - Վիրաբուժական բուժում

Ճարպակալում
1519 դիտում
78