medroom.am
Որն է ատամի դերը մարդու օրգանիզմում ?
Ատամները կազմում են մարսողական համակարգի մի մասը, մասնակցում են ծամելու ակտին, ինչպես նաեւ հնչյունների արտաբերմանը: Ատամները տեղակայվում են ծնոտների ատամնաբներում: Անատոմիորեն դրանք կազմված են պսակից, վզիկից եւ արմատից, որը վերջանում է արմատի գագաթով:
Ինչպիսի կառուցվածք ունի ատամը ?
Ատամները թվով 32 են, կտրիչ ատամներ՝ 8 կտրիչ (2 կենտրոնական, 2 կողմնային յուրաքանչյուր ծնոտում), 4 ժանիք(2 ժանիք յուրաքանչյուր ծնոտում), ծամիչ ատամներ՝ 8 նախաաղորիք(4 յուրաքանչյուր ծնոտում), 12 աղորիք, որոնցից 4ը իմաստության ատամներն են:
Ատամի հիմնական նյութը դենտինն է, որը պսկային հատվածում պատված է էմալով, իսկ արմատայինում`ցեմենտով: Էմալը օրգանիզմի ամենակարծր հյուսվածքն է: Ատամի ներսում` ատամի խոռոչում, տեղակայվում է ատամի փափուկ հյուսվածքը` կակղանը (pulpa), որը բաժանվում է պսակային եւ արմատային մասերի:
Ինչ դեր ունեն կաթնատամները և նրանց կարևությունը մանկական հասակում ?
Կաթնատամները ժամանակավոր ատամներն են, որոնք թվով քսանն են՝ ութ կտրիչներ (երկու կենտրոնական, երկու կողմնային), չորս ժանիքներ և ութ աղորիքներ (կաթնատամների դեպքում բացակայում են նախաաղորիքները):
Կաթնատամների ծկթումը՝
Կաթնատամները սովորաբար սկսում են ծկթել 5-8 ամսականից, հիմնականում ստորին կենտրոնական կտրիչներից, և ավարտվում երեք տարեկանում:
Կաթնատամնային կծվածք՝
Կաթնատամնային կծվածքում լինում են ֆիզիոլոգիական դիաստեմաներ եւ տրեմաներ (տարածություններ ատամների միջեւ), որը նորմալ է եւ ապահովում է մշտական ատամների ճիշտ փոխարինմանը կաթնատամներով:
Կաթնատամների փոխարինումը՝
Կաթնատամների արմատները նորմայում ներծծվում են, իսկ պսակային հատվածը սկսում է շարժվել և փոխարինվում է մշտական ատամներով: Փոխարինումը սկսվում է 4-6 տարեկան հասակից՝ ստորին կենտրոնական կտրիչներից և ավարտվում է 10-12 տարեկանում վերին երկրորդ աղորիքով: Սակայն շատ հաճախ լինում են տատանումներ, չափից շուտ փոխարինման կամ զգալի ուշացումների դեպքում պետք է դիմել ստոմատոլոգի: